Քննարկվել են նաև Ուկրաինայում առկա կոռուպցիոն սկանդալները
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն հայտարարել է, որ Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկրում առկա կոռուպցիոն սկանդալները։ BILD-ին տված հարցազրույցում Ռայխեն բանակցությունները նկարագրել է որպես բարդ՝ ընդգծելով, որ Գերմանիայի համար կարևոր է վերահսկել Կիևին տրամադրվող ֆինանսական միջոցների օգտագործումը։
Ռայխեի խոսքով՝ եթե Ուկրաինան ցանկանում է լրջորեն առաջ շարժվել Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ, ապա կոռուպցիայի դեմ պայքարը պետք է «վերահսկողության տակ վերցնել»։ Նա նշել է, որ Զելենսկիից ստացել են համապատասխան աշխատանքի շարունակման հավաստիացում, սակայն Բեռլինը ակնկալում է ոչ միայն խոստումներ, այլև չափելի արդյունքներ։
Գերմանիան Կիևին տրամադրում է միլիարդավոր եվրոների ռազմական և ենթակառուցվածքային աջակցություն։ Մերցի վերջին այցի ընթացքում Բեռլինը հայտարարել է ևս 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության և 350 միլիոն եվրոյի՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար նախատեսված ֆինանսավորման մասին։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում