Ժանտախտի մասին հաղորդագրությունների պատճառով Իրկուտսկում հիվանդանոցները կարանտինի մեջ են
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մի քանի հիվանդանոց կարանտինի մեջ է երեք շաբաթով, հոկտեմբերի 4-ին հաղորդել է «Լյուդի Բայկալա» պարբերականը։ Լուրը հրապարակվել է, երբ հարևան Շոլոխով քաղաքում վերջերս մի կին է մահացել, ենթադրաբար` ժանտախտից։ Ըստ տեղեկությունների՝ մահացածն Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի լաբորանտ էր։ Իշխանությունները, սակայն, չեն հաստատում հիվանդությունը:
«Լյուդի Բայկալա» պարբերականի առողջապահության ոլորտի աղբյուրը հայտնել է, որ Իրկուտսկի բժիշկներն «արդեն բացահայտ խոսում են ժանտախտի մասին»` չնայած հիվանդանոցային փաստաթղթերում պաշտոնական ախտորոշումը նշված չէ, ժանտախտի մասին խոսք չկա, մահացածի հետ շփում ունեցած մարդիկ հիվանդության որևէ ախտանշան չեն ունեցել, և լաբորատոր թեստերը բացասական են եղել։
«Ռոսպոտրեբնադզորն» էլ հոկտեմբերի 4-ին հայտարարել է. «Հիվանդի մոտ մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել», և Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտը «չի բացահայտել որևէ արտակարգ գործընթաց»։
Ռուսաստանում ժանտախտի վերջին դեպքը գրանցվել է 2016 թվականին, երբ Ալթայի Հանրապետությունում հիվանդացել էր 10-ամյա երեխան։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում