Իրաքը վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում
Իրաքի ազգային նավագնացային ընկերությունը կվերսկսի կանոնավոր առևտրային փոխադրումները Պարսից ծոցի երկրների նավահանգիստների միջև: Դա տեղի կունենա տարածաշրջանում աշխատանքի ավելի քան 50-ամյա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ազգային փոխադրողների գործունեության աշխուժացման և տրանսպորտի ու առևտրի ոլորտներում նրանց դերի ուժեղացման պլաններին համապատասխան՝ Իրաքի նավագնացային ընկերությունը պատրաստ է Պարսից ծոցի գոտում իր առևտրային փոխադրումները վերսկսել ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո», - նշվում է Իրաքի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։
Առաջին ուղերթը պլանավորված է հոկտեմբերի 15-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ջեբել Ալիի նավահանգստից դեպի Իրաքի Ումմ Քասրի նավահանգիստ։ Տրանսպորտի նախարարությունում նշել են, որ Պարսից ծոցում փոխադրումների գործունեության վերսկսումն ազգային նավագնացային գիծ կվերադարձնի տարածաշրջանային առևտրային երթուղիները և կտրամադրի բեռնարկղերի և այլ բեռների փոխադրման լրացուցիչ տարբերակ։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում