Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ»,- նշված է ՀՀ վարչապետի ստորագրած որոշման տեքստում:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1991թ. հունիսի 20, Արտաշատ
Կրթություն
2012-2014թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Հարկային վարչարարություն», մագիստրոսի աստիճան:2008-2012 - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Մաքսային գործ», բակալավրի աստիճան:Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոց:
Աշխատանքային գործունեություն
2023-2026թթ. – «Enpal» ընկերություն, ք. Բեռլին, անալիտիկ ինժեներ:2022-2023թթ. – «Alpas AI» ընկերություն, ք. Բեռլին, անալիտիկ ինժեներ:2021-2022թթ. – «Sololearn» ընկերություն, անալիտիկ ինժեներ:2019-2021թթ. – «DISQO» ընկերություն, տվյալների վերլուծաբան:2018-2019թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ:2017-2018թթ. – «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, վեբ բովանդակության ստեղծող և աշխատարանների ղեկավար:2013-2016թթ. – «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, բիզնես վարկերի վերլուծաբան:
Մասնագիտական փորձ
Տվյալների վերլուծության, տվյալների ինժեներիայի և տվյալների մոդելավորման մասնագետ։ Մասնագիտացած է SQL և Python ծրագրավորման լեզուների, տվյալների մոդելավորման, ETL/ELT գործընթացների և տվյալների վերլուծական ենթակառուցվածքների ոլորտներում։
Աշխատանքային փորձ ունի Snowflake, BigQuery, PostgreSQL, dbt, Airflow, Docker, Tableau և Looker տեխնոլոգիաների հետ։
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում