Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով
Ռուսաստանն օգտագործել է բոլոր հասանելի միջոցները՝ Կիևում օտարերկրյա դեսպանություններին զգուշացնելու Ուկրաինայի մայրաքաղաքում գործունեությունը շարունակելու վտանգների մասին: Յուրաքանչյուր երկիր այժմ ինքը պետք է որոշում կայացնի Կիևում աշխատանքը շարունակելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները բազմիցս համապատասխան զգուշացումներ են արել: Որոշումը կախված է այն երկրներից, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Կիևում», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ դեսպանությունների որոշումը՝ Կիևից տարհանել աշխատակիցներին թե ոչ, չի ազդի զինվորականների աշխատանքի վրա։
«Որոշումն այն երկրներինն է, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Կիևում», - պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք եվրոպացի դիվանագետներն անտեսում են Մոսկվայի նախազգուշացումները և պատասխանատվություն են կրում հետևանքների համար:
«Մեր զինվորականները շարունակում են իրենց աշխատանքը», - հավելել է Կրեմլի խոսնակը։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում