Սիթի սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումներ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից Սիթի ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Սիթի ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի գործունեության երեք հասցեներում (ք. Երևան Կոմիտասի պողոտա 60/2, Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1) ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքն իրականացվել է առանց օրենքով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթերի, իսկ ք․ Երևան, Ռուբինյանց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1 հասցեներում՝ բաց եղանակով՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


















































«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)
ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում