Վերջին տարիներին Հոռոմում 15–20 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոտավոր հաշվարկներով Շիրակի մարզի Հոռոմ համայնքում 15–20 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: «Փաստ»–ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Աշոտ Պասկեւիչյանը:
Նրա կարծիքով՝ միայն աշխատանքի բացակայությունից չէ, որ մարդիկ լքում են հայրենիքը:
«Կան շատ ավելի նեղ ապրողներ, որոնք մնացել են: Կան շատերը, որ տարվա մեծ մասը դրսում են փող աշխատում, բայց էլի այստեղ են ապրում եւ իրենց հարկային պարտավորությունները կատարում են»,– ասաց նա:
Այստեղ արդեն տեղյակ են, որ հողային նոր օրենսգրքով, երբ քաղաքացին զրկվում է կամ հրաժարվում է քաղաքացիությունից, մեկ տարի անց կորցնում է սեփականություն հանդիսացող գյուղացիական նշանակության հողատարածքը: Ըստ նախագծի՝ անձը պետք է 1 տարվա ընթացքում վաճառի իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Եթե չի վաճառում, կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը: Հակառակ դեպքում հողատարածքը վերածվում է պետական սեփականության:
Պասկեւիչյանն ասաց, որ քաղաքացիությունից հրաժարվածներից ոչ ոք չի հետաքրքրվել՝ իր գյուղացիական նշանակության հողակտորից զրկվելու մասին տեղեկությամբ: Գնահատելով նախագիծը, նշեց, որ երկու կողմից էլ մտածելու տեղիք է տալիս: Մի կողմից քաղաքացին հրաժարվում է քաղաքացիությունից, այլ երկրում բարվոք ապրում է, իսկ սեփական երկրում մյուս քաղաքացին ապրուստի միջոց չունի:
«Մի կողմից ճիշտ է: Մերն աճող գյուղ է, ինչո՞ւ չպետք է աճող ընտանիքը օգտվի դրանից: Մի կողմից էլ մեր հայրենակիցների կապն է կտրվում հայրենիքի հետ»,– շեշտեց նա:
Սյունիքի մարզի Սյունիք համայնք նույնպես այս լուրն արդեն հասել է: Սա այն բնակավայրերից է, որտեղ արտագաղթը տարել է գյուղացիների մեծ մասին:
«Դա վատ բան է, մարդուն զրկում են այստեղ ունեցած մի կտոր հողից, մի հույսից»,– ասացին տեղացիները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ