Ագրարային համալսարանին նեղում են եւ շենքեր վերցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տարեվերջին կառավարության կայացրած որոշման հետևանքով հայտնվել է դժվար կացության առաջ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 28-ի որոշմամբ` ագրարային համալսարանից վերցվել են մասնաշենքերից երեքը, որոնք գտնվում են Երևանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում, ինչպես նաև կաթսայատունը: Փոխարենը բուհին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի շենքն ու կաթսայատունը:
Սակայն նոր տարածքն անհարմար վայրում է՝ Մյասնիկյան պողոտայում, դեպի գազանանոց տանող ճանապարհին: Ավելին` նոր տարածքն անմխիթար վիճակում է, և հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից չեն հատկացվել գումարները: Իսկ բուհից նշված մասնաշենքերը վերցրել են, որովհետև ըստ պատճառաբանության` այնտեղ պետք է տեղակայվեն պետական գերատեսչություններ:
Թե որոնք են այդ գերատեսչությունները, դեռ հայտնի չէ. համենայնդեպս, բուհի ղեկավարությանը կառավարությունից ասել են, որ որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ