Բնակիչներն ահազանգել են. աղքատության նպաստն ուշանում է
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ մի խումբ բնակիչներ ահազանգել են «ՀԺ»-ին, որ աղքատության նպաստն ուշանում է: Նպաստը սկսում են բաժանել ամեն ամսվա 23-ից սկսած, սակայն երեկ փոստի աշխատակիցները բնակիչներին ասել են, որ նպաստ դեռևս չկա ու պարզ չէ՝ երբ կլինի:
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության վարչության պետ Աստղիկ Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նպաստներն այս ամիս ուշացումով են տրվելու. «Ինչպես ցանկացած հունվար ամիս, այս տարի էլ մի փոքր ուշացումով կտրվեն, ցավոք սրտի»,-ասել է նա, վստահեցնելով, որ նպաստները կբաժանվեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Աղքատությունը հաղթահարող կառավարութան՝ աղքատների հանդեպ այս վերաբերմունքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ