ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ այս գիշեր ՆԱՏՕ-ի կործանիչները երկրի տարածքում ԱԹՍ են խոցել։ Լիտվայի մի քանի շրջաններում դեղին վտանգի [հնարավոր սպառնալիքի] մակարդակ էր հայտարարվել՝ կապված անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման հետ։
«Անօդաչու թռչող սարքը, որը նոր էր մտել Լիտվայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից։ Շնորհակալություն եմ հայտնում դաշինքի ուժերին արագ արձագանքի համար։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեղացնում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, նման պատրաստվածությունը կենսականորեն կարեւոր է մեր տարածաշրջանի համար»,- գրել է Նաուսեդան X սոցիալական ցանցում։
Լիտվայի հանրային հեռարձակող LRT-ն հայտնում է, որ անօդաչու թռչող սարքը հայտնաբերելուց կես ժամ անց «տեղեկություններ են ստացվել, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է օդում՝ Կաունասի շրջանում, իսկ վտանգի ազդանշանը չեղարկվել է»։
Նաուսեդան չի հստակեցրել, թե որ երկրից էր անօդաչու թռչող սարքը։
BBC- ին գրում է, որ նախկինում ՆԱՏՕ-ի ուժերն ու Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս արձագանքել են ուկրաինական ռազմական անօդաչու թռչող սարքերի թռիչքներին, որոնք արձակվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը