Հիմալայներում սառցադաշտերը հալվում են արագացող տեմպերով
Նոր հետազոտության համաձայն՝ Հիմալայներում սառցադաշտերը հալվում են արագացող տեմպերով, սառցադաշտային լճերն ավելի անկայուն են դառնում, իսկ տարածաշրջանի մոնիթորինգը դեռևս բավարար չէ։ Systemiq խորհրդատվական ընկերության զեկույցի համաձայն՝ Հիմալայների սառցադաշտերն այժմ 65%-ով ավելի արագ են կորցնում իրենց զանգվածը, քան մեկ տասնամյակ առաջ։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանի մոտ 40 հազար սառցադաշտերից միայն շուրջ 21-ն են մանրամասն և շարունակական վերահսկվում։
Սառցադաշտերի նահանջը կարող է հանգեցնել լճերի ընդլայնման, որոնց բնական պատնեշները կազմված են անկայուն ժայռերից ու սառույցից։ Դրանց փլուզումը կարող է առաջացնել խոշոր հեղեղումներ։ Հնդկաստանի տարածքի մոտ 18%-ը գտնվում է Հիմալայներում, սակայն զեկույցի համաձայն՝ երկրի աղետների շուրջ 35%-ը տեղի է ունենում այս տարածաշրջանում։ 2023 թվականին Սիկկիմում սառցադաշտային լճի ճեղքումից առաջացած հեղեղը առնվազն 70 մարդու կյանք էր խլել։
Հետազոտությունը նաև գնահատում է, որ Հիմալայների ջրային ռեսուրսները ապահովում են Հնդկաստանի ՀՆԱ-ի մոտ 20%-ը՝ կարևոր դեր ունենալով գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտների համար։
radar armenia


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով