Հազվագյուտ երևույթ հունվարի 31-ին՝ «արյունոտ գերլուսին»
Հունվարի 31-ին՝ լիալուսնի փուլում, Լուսինը հատկապես մոտ կլինի Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ և ավելի պայծառ։ Հունվար ամսվա ընթացքում սա երկրորդ «գերլուսինն» է (1-ինը տեղի ունեցավ հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը):

«Երկնագույն Լուսին». պայմանականորեն այսպես է կոչվում լիալուսնի՝ ամսվա մեջ 2 անգամ երևալը: Իրականում Լուսինն իր գույնը չի փոխելու, կապույտ չի դառնալու: Անվանումն անգլիական «Once in a Blue Moon» դարձվածքից է, որը նշանակում է հազվադեպ, ոչ հաճախ հանդիպող: Նման երևույթ հիմնականում տեղի է ունենում 2-3 տարին մեկ:
Հունվարի 31-ին կդիտվի նաև Լուսնի խավարում։ Խավարման ժամանակ Լուսինն աստիճանաբար մգանում և հետո դառնում է մուգ կարմրավուն, արյան գույն: Այդ պատճառով այն հաճախ անվանում են արյունոտ լուսին, իսկ Գերլուսնի դեպքում՝ «Արյունոտ Գերլուսին», որն, իրոք, շատ հազվագյուտ երևույթ է: Խավարումն ավելի լավ տեսանելի կլինի Կենտրոնական և Արևելյան Ասիայից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Ինդոնեզիայից:
Հայաստանում կդիտվի մասնակի խավարում։ Հետաքրքրական է, որ դրանից երկու շաբաթ անց՝ փետրվարի 15-ին, երբ Լուսինը կհայտնվի Երկրի և Արեգակի միջև, կդիտվի արդեն Արեգակի խավարում։
Բյուրականի աստղադիտարան


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր