Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել
Դանուբը, որը Եվրոպայի ջրային տրանսպորտային կարևորագույն զարկերակն է, լուրջ հետևանքներ է կրել ամառային ծայրահեղ երաշտի և տեղումների երկարատև բացակայության պատճառով: Այս մասին հաղորդել է սերբական RTS հեռուստառադիոալիքը։ Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Վոյվոդինայում (Սերբիայի և Հունգարիայի սահմանին) գտնվող «Բեզդան» չափիչ կայանը գրանցել է ջրի մակարդակի հերթական պատմական նվազագույն ցուցանիշը՝ սովորականից 173 սանտիմետրով ցածր։
«Սա նոր պատմական նվազագույն ցուցանիշ է՝ Դանուբի ամենացածր գրանցված մակարդակն այս կայանում», - իրադրությունը մեկնաբանել է «Վոդե Վոյվոդինա» պետական ձեռնարկության տնօրենի պաշտոնակատար Իգոր Կոլակովիչը։ Նա նշել է, որ օգոստոսին պատմական նվազագույն ցուցանիշներ գրանցվել են երկու անգամ (169 սանտիմետրով ցածր), ինչը նշանակում է, որ Դանուբի ներկա վիճակն ավելի վատ է, քան մեկ ամիս առաջ էր։
Կոլակովիչի խոսքով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել նաև Տիսա գետի վրա։ «Վերջին օրերին մենք այնտեղ նույնպես խնդիրների ենք բախվել, քանի որ Տիսայի ջրահոսքը նույնպես պատմական նվազագույն մակարդակի վրա է. այն մոտեցել է կենսաբանական նվազագույնին», - ասել է նա։
RTS-ը նշում է, որ Սերբիայի մի շարք տարածաշրջաններում էքսկավատորներ են ուղարկվել գետի հունը խորացնելու նպատակով. ջրամատակարարման հետ կապված խնդիրները մեղմելու համար գործի են դրվել լրացուցիչ պոմպեր։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան