Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում ԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվել Պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից Միլանը հյուրընկալվել էր Ջենոային Նորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝

Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբՄելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն էԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՎենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունըԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունըԱշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվեց Հայաստանին (տեսանյութ)
Աշխարհ

Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ջոն Փեթրին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության մակարդակը և նշել, որ միջազգային և անդրսահմանային հանցավորության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է դատախազությունների միջև սերտ և շարունակական համագործակցություն:

Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկկողմ գործնական կապերի ընդլայնմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացմանը։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ջոն Փեթրիին՝ 2025 թվականին Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազության հետ ձևավորված համագործակցությունը և գործընկերոջ հետ քննարկել է քրեական գործերով միջազգային իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քրեական գործերով միջազգային իրավական համագործակցությունն իրականացվում է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակում, այդ թվում՝ քրեական գործերով փոխադարձ օգնության, հանձնման, կիբերհանցագործությունների, կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրաջասթի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանը։ Նշվել է, որ 2024 թվականին ստորագրված համաձայնագրերը նոր հնարավորություններ են ստեղծել անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում գործնական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Այս համատեքստում կարևորվել է համակարգված փոխգործակցությունը, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակում համակարգող հանդիպումների անցկացումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետության դատախազության միջազգային մասնագիտական ցանցերում և կառույցներում ներգրավվածության ուղղությունները։ Մասնավորապես՝ ընդգծվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացվածությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մասնագիտական մի շարք կառույցներում Դատախազության ակտիվ մասնակցությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստումների, միջազգային և տարածաշրջանային մասնագիտական երկխոսության խթանման աշխատանքներին։

Այս համատեքստում ներկայացվել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը (APEPD), որը համախմբում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատախազությունների ներկայացուցիչներին, միջազգային և տարածաշրջանային կառույցների մասնագետներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նշվել է, որ 2026 թվականի հարթակի շրջանակում քննարկումների առանցքում են ֆինանսական բարդ հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթների և արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող հանցավոր սխեմաների քննությունն ու հետապնդումը, ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի արդյունավետ կառավարումը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում տուժողակենտրոն մոտեցումների կիրառումը։

Աննա Վարդապետյանը և Ջոն Փեթրին կարևորել են երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված գործնական կապերի շարունակական զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման կարևորությունը։