Կարիբյան ծովում հերթական հարվածն է հասցվել թմրավաճառության մեջ կասկածվող նավին
ԱՄՆ զինված ուժերը սեպտեմբերի 9-ին հերթական հարվածն են հասցրել Կարիբյան ծովում ենթադրաբար ապօրինի թմրավաճառությամբ զբաղվող նավին։ Հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:
Հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «արագընթաց նավը գործել է Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիների շրջանում»։ «Հաստատված հետախուզական տվյալները վկայում էին նավի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ակտիվ ներգրավվածության մասին», - հայտնել է հրամանատարությունը։
Ըստ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանը հարձակումների մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի կողմից ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգների կողմից օգտագործվող նավերի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ։
Բացի այդ, 2026 թվականի օգոստոսի վերջից ԱՄՆ զինված ուժերը խորտակել են մի քանի նավ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ծառայել են որպես լողացող վառելիքավորման կայաններ Էկվադորի «Լոս Չոներոս» նարկոկարտելի համար։
Հարավային հրամանատարության հայտարարությունների համաձայն՝ այդ նավերում գտնվող մարդկանց փոխանցել են Էկվադորի իշխանություններին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով