Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ հարձակվել է 10 նավի վրա
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ հարձակվել է 10 նավի վրա՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խորտակել է իրանական նավթատար հինգ տանկեր։ Սա վեց ամիս շարունակվող պատերազմի մեկնարկից ի վեր երկու կողմերի կողմից նավագնացության դեմ իրականացված հարձակումների ամենամեծ ալիքն է։
Հարձակումները կտրուկ բարձրացրել են նավթի գները․ Brent տեսակի նավթի ֆյուչերսները հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի դիմաց 100 դոլարի սահմանագիծը։
Առնվազն մեկ նավաստի զոհվել է տանկերից մեկի վրա, իսկ ևս մեկը համարվում է անհետ կորած։
Միջադեպերը տեղի են ունեցել հարաբերական մեկամսյա անդորրից հետո, որի ընթացքում ԱՄՆ-ը փորձել է տնտեսական միջոցներով ճնշում գործադրել Իրանի վրա։
Իրանը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ։ Հորդանանի իշխանությունների փոխանցմամբ՝ իրենք որսացել են 18 հրթիռ, իսկ մյուս երկուսն անվնաս ընկել են անմարդաբնակ տարածքներում։ Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ բոլոր զինծառայողները գտնվում են իրենց դիրքերում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ցանկացած հետագա հարձակման դեպքում պատասխան գործողությունները կտրուկ կուժեղացվեն։ Կորպուսը նաև հայտնել է, որ Իրանը շուտով կհրապարակի ծովում նոր, ընդլայնված արգելված գոտու քարտեզները, որը կձգվի մինչև Չաբահար՝ Պակիստանի ափերի մոտ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը փորձում է ազդել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունների վրա, որոնց արդյունքներից կախված է՝ արդյոք նրա Հանրապետական կուսակցությունը կպահպանի վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։
«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո, որովհետև նրանք այլևս չեն կարող դիմանալ։ Նրանք հուսահատորեն փորձում են ազդել ընտրությունների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով