Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել
Հյուսիսային Կորեան Յոնբյոնի գլխավոր միջուկային համալիրում ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գնահատմամբ՝ այնտեղ կարող է տեղակայվել գազային ցենտրիֆուգների մինչև 28 կասկադ։
ԱԷՄԳ-ի մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ համադրելով շինարարության ժամանակ արված արբանյակային պատկերները և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հունիսյան այցի լուսանկարները։ Դրանցում երևում են երկհարկանի շենքի երկու հարկերում տեղադրված ցենտրիֆուգային կասկադներ։ Սա Յոնբյոնի համալիրում ուրանի հարստացման երկրորդ օբյեկտն է։
Գործակալությունը նաև Փհենյանի մերձակայքում՝ Կանսոնգում, ուրանի հարստացման ընդլայնված օբյեկտի շահագործման հնարավոր մեկնարկի նշաններ է արձանագրել։ Ենթադրվում է, որ աշխատանքները սկսվել են հունվարին։
Քանի որ ԱԷՄԳ-ի տեսուչները 2009 թվականից չեն կարողանում մուտք գործել Հյուսիսային Կորեա, գործակալությունը երկրի միջուկային գործունեությունը վերահսկում է արբանյակային պատկերների, բաց աղբյուրների և պետական լրատվամիջոցների հրապարակած նյութերի միջոցով։
ԱԷՄԳ-ի գնահատմամբ՝ արձանագրված տվյալները վկայում են Հյուսիսային Կորեայի միջուկային ենթակառուցվածքների շարունակական ընդլայնման մասին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով