Գերմանիայի Բունդեսթագում բյուջեի նախագծի քննարկումը վերածվել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելի քաղաքական բախման։ Սա նրանց առաջին ուղիղ բանավեճն էր Սաքսոնիա-Անհալթում կայացած ընտրություններից հետո, որտեղ AfD-ն ռեկորդային՝ 43,8 տոկոս արդյունք է գրանցել։
Վայդելը հայտարարել է, որ պահպանողականների և սոցիալ-դեմոկրատների կառավարող կոալիցիան «անցյալում է»։ Նա քննադատել է կառավարության ծախսերը, պետական պարտքի աճը, աշխատատեղերի կրճատումը և ներգաղթի քաղաքականությունը։
Մերցը, իր հերթին, հիշեցրել է, որ Սաքսոնիա-Անհալթի ընտրողների 56 տոկոսը չի աջակցել AfD-ին և ընդգծել, որ կառավարությունը չի հրաժարվի նախատեսված բարեփոխումներից։ Բանավեճի ընթացքում իշխող կուսակցությունների ներկայացուցիչները AfD-ին մեղադրել է Մոսկվայի շահերը պաշտպանելու մեջ։
Հիմնական տարաձայնության պատճառը Ռուսաստանի պատերազմին և Ուկրաինային տրամադրվող օգնությանն է։ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, քանի որ այն «պաշտպանում է նաև գերմանացիների ազատությունը»։ Գերմանիայի կանցլերը Վայդելին մեղադրել է ագրեսորի և զոհի դերերը փոխելու փորձի մեջ։
Վայդելը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն՝ կոչ անելով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ և վերականգնել ռուսական գազի մատակարարումները «Հյուսիսային հոսք» գազատարներով։
Նա նաև նախազգուշացրել է, որ գազի պահեստարանների ցածր լցվածության պայմաններում ցուրտ ձմեռը կարող է ջեռուցման խնդիրներ առաջացնել։ Մերցը պատասխանել է, որ կառավարությունը տեղյակ է իրավիճակից և աշխատում է դրա կարգավորման ուղղությամբ։
Բանավեճի ֆոնին «Կանաչները» կրկին առաջարկել են քննարկել AfD-ն արգելելու հնարավորությունը։ CDU/CSU դաշինքում, սակայն, այդ հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում դեռևս չկա։


















































Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Պաշտոնական այցով Պրահայում է գտնվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը (տեսանյութ)
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ
Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին