Ո՞ւմ լուսանկարն է փակցվելու պաշտոնյաների աշխատասենյակներում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Արմեն Սարգսյանի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակներում փակցված է նաեւ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի եւ դրոշի կողքին: Սակայն, եթե վերջին երկուսը, ըստ Սահմանադրության, համարվում են պետության խորհրդանիշները, ապա Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է` քաղաքական ավանդույթից ելնելով, քանի որ նախագահն է համարվում պետության գլուխը:
Եվ այժմ հարց է առաջանում՝ նոր Սահմանադրության պայմաններում՝ ապրիլի 9-ից հետո, ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում՝ նախագահի՞, թե՞ վարչապետի: Ի վերջո, Սահմանադրությամբ նախագահը շարունակում է համարվել պետության գլուխը, սակայն իրական ղեկավարը լինելու է վարչապետը: Ընդ որում, վարչապետն էլ լինելու է հենց իշխող կուսակցության առաջնորդը:
«Ժողովուրդ» օրաթերթը` հասկանալու համար, թե, ի վերջո, ապրիլից հետո ում լուսանկարն է փակցվելու, զրուցեց սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանի հետ, ով ընդգծեց, որ Սահմանադրությամբ ՀՀ խորհրդանիշները համարվում են զինանշանն ու դրոշը, եւ դժվարացավ մեկնաբանել, թե ում լուսանկարը կլինի ապրիլից հետո` դա համարելով քաղական ավանդույթ:
Այժմ ՀՀԿ-ականները չեն մեկնաբանում, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. հավատարիմ կմնան իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի՞ն, թե, այնուամենայնիվ, կգերադասեն անկուսակցական Արմեն Սարգսյանի լուսանկարների ներքո աշխատելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ