Արկտիկայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի հետ բախման նախապատրաստություն են. Գրուշկո
Արկտիկայում ՆԱՏՕ-ի վերջերս անցկացված զորավարժությունները վկայում են Ռուսաստանի հետ հակամարտությանը ալյանսի նախապատրաստվելու մասին. RIA Novosti-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Ըստ էության, այն, ինչ այժմ տեղի է ունենում, Ռուսաստանի հետ բախման նախապատրաստություն է»,- ասել է նա։
Դիվանագետն այս զորավարժություններն անվանել է յուրօրինակ ազդանշան, ռազմական կարողությունների ցուցադրում։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել Յան Մայեն կղզում՝ ՆԱՏՕ-ի «Արկտիկական պահակ» (Arctic Sentinel) առաքելության շրջանակում։ Այն ուղղված է բարձր լայնություններում ալյանսի ներկայության ընդլայնմանը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, թե նման ակտիվությունն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանին և մեծացնում զինված բախումների ռիսկը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով