Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը:
Հիշեցնենք` դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որեւէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, եւ միայն օրերս նրանց ազատ են արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Երիտասարդները տեղափոխվել են Կիեւի հիվանդանոցներց մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առեւանգել նրանց, ինչ նպատակով եւ այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր