Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին
Եվրամիությունը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Եվրոպական միությունը պաշտոնապես միացել է «Տնտեսական վտարանդի» գործողությանը, և մենք գնահատում ենք նրանց ամուր և վաղ դիրքորոշումը», - նշել է նա:
Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։ «Աշխարհը հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմի՝ մենք կանգ չենք առնի, մինչև չվերացվեն մնացած բոլոր ֆինանսական կենսապահովման շղթաները», - շեշտել է նա։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ