Ֆւտբոլիստներն ունեն բավարար ազդեցություն՝ ստեղծված իրավիճակը փոխելու համար
Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված լարվածությանը՝ վստահություն հայտնելով, որ ֆուտբոլիստներն ունեն բավարար լծակներ և ազդեցություն՝ ստեղծված իրավիճակը փոխելու համար։
ՈՒԵՖԱ-ն և մի շարք այլ կոնֆեդերացիաներ լուրջ տարաձայնություններ ունեն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հետ։ Կոնֆլիկտի հիմնական պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն մտադիր էր վաճառել աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասը, ինչը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ֆուտբոլային աշխարհում։
Խոսելով խնդրի մասին՝ Անրին զուգահեռներ է անցկացրել ամերիկյան սպորտային մշակույթի հետ. «ԱՄՆ-ում տղաները շատ լավ գիտեն՝ երբ խաղացողն ուզում է ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ, լիգան լսում է նրան։ Դուք դա հստակ տեսել եք NBA-ում կամ NFL-ում… Չնայած ֆուտբոլում խաղացողներին միշտ փորձում են դիտարկել մի փոքր լուսանցքում՝ իբր գնա, զվարճացրու հանդիսատեսին, վերցրու փողերդ ու հեռացիր։
Մենք հիմա քննարկում ենք, թե ինչ կարող է փոխվել։ Յուրաքանչյուրս կարող է ունենալ իր կարծիքը՝ լավ կամ վատ… Բայց, ըստ իս, խաղացողներն իրականում շատ ավելի մեծ իշխանություն ունեն, քան իրենք են կարծում։ Եթե նրանք իսկապես ցանկանան ինչ-որ բան փոխել, ապա հաստատ կարող են դա անել, հատկապես մեր ժամանակներում»,- ֆրանսիացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ