Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 070 կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում TRIPP-ի մասին համաձայնագիրը վավերացնելու են միայն Հայաստանը և ԱՄՆ-ը (տեսանյութ) Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. Միրզոյան Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ Ձերբակալվելիս չի դիմադրել, ինչը ցուցիչ է, որ դիվերսանտ չէ. Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին Հայաստանը՝ World Travel Awards 2026-ի համաշխարհային անվանակարգում Գերիների և անհետ կորածների հարցին անդրադարձ է եղել նաև Բայրամովի հետ հանդիպմանը. Միրզոյան Հնդկական ծրագիրը տարբերվում է այլ երկրների կողմից ներկայացված հրադադարի առաջարկներից ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասինՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 070 կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումTRIPP-ի մասին համաձայնագիրը վավերացնելու են միայն Հայաստանը և ԱՄՆ-ը (տեսանյութ)Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. ՄիրզոյանԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱդրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբՁերբակալվելիս չի դիմադրել, ինչը ցուցիչ է, որ դիվերսանտ չէ. Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՀայաստանը՝ World Travel Awards 2026-ի համաշխարհային անվանակարգումԳերիների և անհետ կորածների հարցին անդրադարձ է եղել նաև Բայրամովի հետ հանդիպմանը. ՄիրզոյանՀնդկական ծրագիրը տարբերվում է այլ երկրների կողմից ներկայացված հրադադարի առաջարկներիցԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստինՀայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներըՌեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանումՍիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 07.10.2026 (տեսանյութ)Փեզեշքիանը շնորհավորել է ՊուտինինՌեստորանային համալիրից գորշ արջերը տեղափոխվել են ապաստարանՏարածաշրջանային կոշտ թափոնների կառավարում ծրագրի շրջանակներումԿարևորվել է Կատարի և Հայաստանի Հանրապետության միջև օդային կապերի ընդլայնումըԱնհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողություններըԹուրքիան մտադիր է ռազմաբազա ստեղծել Սաուդյան ԱրաբիայումՍեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես ՄովսիսյանԻրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողություններըՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի գործունեությունը կասեցվել էԱշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշումՈւսանողականFest` հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համարՍա նոր հնարավորություն է ուսանողների համար՝ յուրացնելու գերմանական փորձը52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվելՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցըՌոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը կպարզվի առաջիկայումՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրևԺամանակն է ճանապարհ զիջել նոր տաղանդներինԱպագա առաջնորդների ձևավորում. բրիտանական կրթություն և տաղանդների զարգացման գերազանցությունՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում են հօգուտ պետության բռնագանձել 450 միլիոն դրամի գույքՀոկտեմբերի 9-ին Երևանի մի շարք փողոցներ երթևեկության համար փակ կլինենԵրեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊՀավաքականի մարզաշապիկն ու համազգեստը կրել եմ դեռ 15 տարեկանիցՀայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական ՄիությունԿայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արվեստի փառատոնը (տեսանյութ)Ֆրանսիայում աշակերտների բողոքի հաջորդ ակցիան տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 8- ինԲելգիան ընդլայնում է տնտեսական ներկայությունը Հայաստանում․ որ ոլորտներն են հայտնվել օրակարգումԱշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվիԹուրքիան Ուկրաինային է փոխանցել Կորկուտ փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերՀրապարակվել է Մ-23 տարեկանների ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմըՍոցփաթեթը դադարում է գործել․ ի՞նչ է փոխվելու 2027-իցՀետախուզական գործակալության նախկին ղեկավարը կարող է դատապարտվել մինչև տասը տարվա ազատազրկմանԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմըժողովրդագրական միտումները Հայաստանում հունվար-օգոստոսին Գագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
Սպորտ

Տիգրան Համբարձումյանի շախմատային գաղտնիքները

14-ամյա Տիգրան Համբարձումյանը շախմատային աշխարհի ամենամեծ անուններից մեկին՝ Մագնուս Կառլսենին է հաղթել։ Պարտիան կայացել է օգոստոսի 18-ին՝ Titled Tuesday հեղինակավոր առցանց մրցաշարում, որին աշխարհի ուժեղագույն շախմատիստները պայքարում են արագ ձևաչափով։

Տիգրանի համար սա կարիերայի ամենանշանակալի հաղթանակներից է։ 2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիրն ու կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոնը «Ռադիոլուրի» հետ զրույցում ոչ միայն պատմել է Կառլսենի դեմ պարտիայի մասին, այլև խաղատախտակի վրա ցույց տվել շախմատային մի քանի գաղտնիք։

Խաղատախտակի առջև նստելիս 14-ամյա Տիգրան Համբարձումյանը դեռ չգիտեր՝ ում հետ է խաղալու։ Titled Tuesday-ի 7-րդ խաղափուլում մրցակիցներին պատահականության սկզբունքով էր որոշում համակարգիչը։ Եվ երբ էկրանին հայտնվեց մրցակցի անունը, Տիգրանը հանկարծակիի եկավ․ դիմացը շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն էր։

«Ժամակարգը՝ հինգ րոպե ամեն մեկին՝ առանց ավելացման։ 7-րդ խաղափուլում ենք խաղացել, պատահական սկզբունքով է համակարգիչը որոշել, որ միմյանց հետ ենք խաղալու»։

«Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծանում է. Կարլսենին անհաղթելի է պատկերացրել։ Բայց պարտիան արդեն սկսված էր։ Նախապատրաստվելու ու տրամադրվելու վայրկյանները հաշված էին։ Տիգրանը խաղում էր սպիտակով։ Մասնագիտորեն կարճ է բացատրում՝ սկզբնախաղում անցավ ֆրանսիական պաշտպանության։ Որոշիչ քայլի համար ժամանակը սահմանափակ էր։ Բայց հենց այդ արագ խաղում Տիգրանը որսաց Կարլսենի վրիպումը ու հաջողեց։

 «․․․ իսկ ինքս հմտորեն նկատեցի դա և օգտվեցի դրանից, որի արդյունքում էլ հաղթեցի նրան»։

5 րոպե, և աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը պարտված էր։ Տիգրանն ասում է՝ ինքն էլ դժվարությամբ ընկալեց, որ խաղի հաշիվն արդեն կա, ու այն իր օգտին է։

14-ամյա հայ շախմատիստը հաղթել է Մագնուս Կարլսենին․ սա դարձավ առաջատար պարբերականների վերնագիր։ Պարտիան կայացել է օգոստոսի 18-ին՝ Titled Tuesday հեղինակավոր առցանց մրցաշարում, որն ամեն երեքշաբթի կազմակերպվում է Chess.com հարթակում և նախատեսված է կոչում ունեցող շախմատիստների համար։  

Տիգրանի համար այս հաղթանակն իր ամենանշանակալիներից է։ Նա 2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է և կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն։

Հաղթանակի մասին առաջինը Տիգրանի տատիկն իմացավ։ Կողքին էր։ Հուզվեց՝ ասում է Տիգրանը։ Ծնողներն այդ պահին տանը չէին։

Տիգրանի մարզիչը՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ևս հուզմունքով է հիշում պատանու զանգը։ Վստահ է՝ արդեն 4 տարվա իր սանը շախմատային աշխարհում դեռ շատ ասելիք ունի։ «Շատ մեծ հպարտություն է, երբ հենց քո սանն է հաղթել Մագնուսին։ Երբ զանգեց ինձ, ասեց, շատ ուրախացա։ Շատ մեծ տաղանդ ունի Տիգրանը, իսկապես»։

Հաղթանակն, իհարկե, աննկարագրելի հաջողություն է, ասում է մարզիչը, բայց նաև՝  մեծ փորձ է։ Վստահ է՝ կգա այլ օր էլ։  «Մեծ հույս ունեմ, որ Տիգրանին կհաջողվի հաղթել Մագնուսին հենց տախտակի առաջ»։

Իսկ Տիգրանը կուզենար ուժերը չափել նաև շախմատային աշխարհի այլ հսկաների հետ էլ։ Նրանց թվում՝ Գարի Կասպարովը։ «Նրանք համացանցում չեն խաղում, ոմանք նույնիսկ արդեն խաղատախտակի առաջ չեն խաղում, օրինակ՝ Գարի Կասպարովը»։

Կարլսենի դեմ խաղում հաղթելը նորովի է ոգևորել։ Այժմ ակտիվ մարզումներ են,  առաջիկայում՝ կարևոր մրցաշար։ Մարզիչ Տիգրան Հարությունյան․ «Առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին, մեզ մոտ «Ծաղկաձոր Օփեն» մրցաշարն է, որտեղ նա պետք է փորձի լրացնել միջազգային վարպետի իր վերջին բալը, այնուհետև գրոսմաստեր դառնալու ճանապարհով գնա։ Դրա համար պետք է բարձր վարկանիշ ունենա»։

Տիգրան Համբարձումյանը 2022-ին  է Կիևից տեղափոխվել Հայաստան․ պատերազմն է ստիպել։ Արդեն չորս տարի է՝ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, իսկ խաղատախտակի վրա դեռ շատ գաղտնիքներ կան բացահայտելու։  

armradio.am