Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկուշ Մանուկյանին պատկանող սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Ակունք բնակավայր): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որը հնարավոր է լվանալ և ախտահանել,
- կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ինչպես նաև՝ անձնակազմի համար հանդերձարանով։
Սահմանվել է hայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ