Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկում է Ստրասբուրգում հունվարի 22-ին:
Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են նաեւ Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:
Այս նստաշրջանում Վեհաժողովը նաեւ պետք է ընտրի իր նախագահին եւ Մարդու իրավունքների նոր հանձնակատարին:
ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձ կկատարվի Ուկրաինայում պատերազմի հումանիտար բնույթի հետեւանքներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը եւ դրանում Եվրոպայի խորհրդի դերին, նաեւ Եվրոպայում հակասեմականության, իսլամատյացության եւ այլատյացության աճին: Կքննարկվի նաեւ իրավիճակը Էստոնիայում, Հունաստանում, Հունգարիայում եւ Իռլանդիայում:
Դանիայի ԱԳ նախարարը զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմին հանդիսացող Նախարարների կոմիտեի աշխատանքի մասին, որտեղ այժմ նախագահում է, նա նաեւ կպատասխանի մասնակիցների հարցերին: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2017 թվականի իր գործունեության արդյունքները:


















































Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ