Թրամփը Apple-ին խնդրել է քարտեզներում փոխել Օնտարիո լճի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Apple-ին խնդրել է իր քարտեզային հավելվածում Օնտարիո լճի անունը փոխել Ամերիկայի լիճ (Lake America) անվանմամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բերգումը։ Նրա խոսքով՝ Թրամփն անձամբ դիմել է Apple-ին, և ինքը վստահ է, որ նոր անվանումը շուտով կհայտնվի ընկերության քարտեզներում։ Apple-ը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել հարցը։
Միևնույն ժամանակ Google Maps-ը ԱՄՆ-ում արդեն սկսել է լիճը ցուցադրել որպես Ամերիկայի լիճ, մինչդեռ Կանադայում պահպանվել է Օնտարիո լիճ անվանումը։ Այլ երկրներից օգտվողներին Google-ը ցույց է տալիս երկու անվանումները։
Սա Թրամփի կողմից միջազգային սահմաններով տարածվող ջրային տարածքի անվանափոխության առաջին դեպքը չէ։ Նախորդ տարի նա հրահանգել էր Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց, որից հետո Apple-ն ու Google-ը ԱՄՆ-ի իրենց քարտեզներում փոխել էին անվանումը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով