Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել
Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է բալիստիկ, հականավային, թևավոր, հակառադիոտեղորոշման հրթիռներ և 218 անօդաչու թռչող սարք։ Կիևի մարզում և մայրաքաղաք Կիևում գիշերը ռուսական հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
8 մարդ զոհվել է Կիևում, որոնցից 7-ն, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, երկաթուղու աշխատակիցներ են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ զոհվածներից մեկը Հնդկաստանի քաղաքացի է։
Վնասվել են նաև 16-հարկանի շենքի վերին հարկերը, հրդեհ է բռնկվել։ Կան տուժածներ։
Եվս 4 մարդ զոհվել է Կիև մարզի Բորիսպոլ քաղաքում, որտեղ հարվածի տակ են հայտնվել մեկ ձեռնարկություն և 5-հարկանի բնակելի շենք։
Կիևի և Կիևի մարզի դեմ զանգվածային հարձակումները շարունակվում են արդեն վեցերորդ օրը։
Օդեսայում էլ ռուսական հարվածներից 7 մարդ է վիրավորվել։ Հարվածի տակ է հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով