«Աքիլեսյան վահան». Իսրայելը և Հունաստանը 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր են կնքել
Իսրայելը և Հունաստանը ստորագրել են մոտավորապես 3 միլիարդ եվրոյի լայնածավալ պաշտպանական համաձայնագիր, որը կոչվում է «Աքիլեսյան վահան»: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը ենթադրում է, որ իսրայելական կողմն Աթենքի կարիքների համար կկառուցի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգ:
Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն պահեստի գեներալ-մայոր Ամիր Բարամը և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասը:
«Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը Հունաստանում կկառուցի համալիր բազմամակարդակ հակաօդային պաշտպանության համակարգ, որն ամբողջությամբ բաղկացած կլինի իսրայելական արտադրության համակարգերից և կօգտագործի պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական կառույցների կողմից կուտակված լայնածավալ մարտական փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը նշել է, որ սա իսրայելահունական ռազմական համագործակցության պատմության մեջ խոշորագույն գործարքն է և առավել մասշտաբայիններից մեկը Իսրայելի ռազմական արդյունաբերության համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով