Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք
Օգոստոսի 30-ին՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանի Կինոյի տանը կազմակերպված միջոցառմանը։
Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ ուշադրություն հրավիրելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման, նրանց ընտանիքների՝ հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովման, ինչպես նաև տարիներ շարունակ նրանց առջև ծառացած խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորության վրա։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնի անհետացած անձանց ընտանիքների հետ անմիջական հաղորդակցությունը և նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրների պատշաճ հասցեագրումը՝ Պաշտպանի մանդատի շրջանակում դրանք ներկայացնելով նաև իրավասու պետական մարմինների և միջազգային գործընկերների ուշադրությանը։
Առանձնահատուկ կարևորություն ունի նաև ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունը։ Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք։
Բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը պահանջում է շարունակական, հետևողական և համատեղ աշխատանք։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով