Երուսաղեմի Հին քաղաքում սրբավայրերի նկատմամբ պղծման կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Երուսաղեմի Հին քաղաքում 7 մարդ է ձերբակալվել քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի նկատմամբ պղծման գործողություններ կատարելու կասկածանքով, հաղորդում է The Times of Israel-ը։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից 4-ը ձերբակալվել են այն պահին, երբ, ենթադրաբար, թքում էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ։ Եվս 3 չափահաս անձ ձերբակալվել է մահմեդական գերեզմաններ վնասելու կասկածանքով։
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են 3 անձ մոտենում մահմեդական գերեզմանաքարին, հարվածում դրան, ապա նրանցից մեկը ձեռքերով տապալում է այն։
7 կասկածյալներն էլ հարցաքննվել են հասարակական անվտանգությանը վնաս հասցնելու հնարավոր վարքագծի կասկածանքով, որից հետո ազատ են արձակվել սահմանափակող պայմաններով։
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ Երուսաղեմի Հին քաղաքում շարունակում է միջոցներ ձեռնարկել հոգևորականների, կրոնական հաստատությունների և գերեզմանատների նկատմամբ ոտնձգությունների դեմ։
Ավելի վաղ 6 անձ, որոնցից 5-ը անչափահաս, ձերբակալվել էր Երուսաղեմի հայկական թաղամասում Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ թքելու և քարեր նետելու կասկածանքով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով