Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով
Նեպալի ֆինանսների նախարար Սվառնիմ Վագլեն հայտարարել է, որ հեղեղումներից վնասի գումարը կարող է կազմել առնվազն մի քանի միլիարդ դոլար։ Այս մասին նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, կորուստների ու վնասների ընդհանուր ծավալը, երբ դրանք վերջնականապես հաշվարկվեն մոտավորապես մեկ շաբաթից, կկազմեն առնվազն մի քանի միլիարդ դոլար», - ասել է նախարարը։
Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 489-ի։ Անհետ կորածների թիվը գերազանցում է 900-ը։ Նրանց թվում կա 537 օտարերկրացի։
Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին՝ սառցադաշտի փլուզման հետևանքով։ Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով