Ամերիկյան ուժերը հեռացրել են ականները Հորմուզի նեղուցից
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հեռացրել են Հորմուզի նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիների երկայնքով գտնվող իրանական բոլոր ծովային ականները։ Օգոստոսի 27-ի երեկոյան X սոցիալական հարթակում տեղադրված տեսանյութում CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը նշել է, որ «ԱՄՆ զինված ուժերը կարևոր նվաճման են հասել Հորմուզի նեղուցում»։
«Մենք հաջողությամբ մաքրել ենք նեղուցի միջազգային նավագնացության ուղիներում գտնվող ծովային ականները, որոնք ամիսներ առաջ տեղադրվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Նեղուցում միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղիները զերծ են իրանական ծովային ականներից՝ շնորհիվ ԱՄՆ զինված ուժերի անհավանական աշխատանքի», - հավելել է Քուփերը։
Նրա խոսքով՝ ծովային ականների հեռացումից հետո նեղուցով նավերի տեղաշարժն, ամենայն հավանականությամբ, պակաս սահմանափակված կլինի։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով