Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում ԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվել Պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից Միլանը հյուրընկալվել էր Ջենոային

Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբՄելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն էԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՎենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունը
Աշխարհ

Հայաստանցի երեխաները կմնան Թուրքիայի հայկական դպրոցներում, բայց առանց պաշտոնական դիպլոմի

Թուրքիայի հայկական դպրոցներում սովորող Հայաստանի քաղաքացիների երեխաների կարգավիճակը չի փոխվի՝ հայտարարել է այդ երկրի կրթության նախարարությունը։ Հարցն օրակարգ էր մտել այն բանից հետո, երբ նախարարության տեսուչները հայկական դպրոցներ այցերի ժամանակ տնօրեններին հայտնել էին, թե Հայաստանի քաղաքացիների երեխաներն այլևս չեն կարող այդ կարգավիճակով ընդունվել դպրոց։

Հետագայում, սակայն, պարզվել էր, որ նման բովանդակությամբ պաշտոնական հրահանգ նախարարությունը չէր տվել։ Ի՞նչ էր տեղի ունեցել, և արդյո՞ք այս պատմությունն ամբողջությամբ փակված է։

Թուրքիայի հայկական դպրոցներում Հայաստանի քաղաքացիների երեխաները նոր ուսումնական տարում կշարունակեն սովորել որպես «հյուր աշակերտներ»։ Խնդրի շուրջ վերջին օրերի անորոշությունը սկսվել էր հայկական դպրոցներ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչների այցելություններից հետո։

«Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է․ «Կրթության նախարարության քննիչները մեր դպրոցները այցելեցին և ասացին, որ այլևս չեն կարող Հայաստանից աշակերտ ընդունել, նույնիսկ՝ եթե նրանք արդեն ուսումը շարունակող աշակերտներ են, պետք է հեռացվեն դպրոցից։ Բայց թե այդ խոսքի հիմքը որն էր, մինչև այսօր հստակ չէ։ Ոչ ոք չասաց, որ այսինչ որոշման հիման վրա այսպիսի հայտարարություն եղավ։ Երբ նյութը բարձրաձայնվեց, պարզվեց, որ նախարարությունը նման որոշում չունի։ Հետևաբար, սա մի բաժակ ջրի մեջ փոթորիկ ստեղծելու երևույթ էր։ Այդ փոթորիկը, իսկապես, ստեղծվեց, ամբողջ շաբաթ այս նյութի մասին խոսվեց, բայց երևույթը մնաց անփոփոխ․ աշակերտները շարունակելու են սովորել որպես հյուր աշակերտներ»։

Եթե նման որոշում չի եղել, ինչո՞ւ է դպրոցների տնօրեններին փոխանցվել հակառակ բովանդակությամբ տեղեկություն։ Բագրատ Էստուկյանը դրա հստակ բացատրությունը չունի։ Նրա խոսքով՝ խնդիրը նաև համայնքի կազմակերպվածության պակասն է․

«Այդ մասին որևէ հստակ բացատրություն չկա։ Խնդիրն այն է, որ մեր համայնքը շատ անկազմակերպ է։ Իրավասություն ունեցող մեկը չկա, որ համայնքի անունից այս հարցում հստակ դիրքորոշում ներկայացնի։ Հետևաբար, ամեն մարդ պարզապես հետևում է տեղի ունեցող զարգացումներին»։

«Հյուր աշակերտի» կարգավիճակի պահպանումը, սակայն, չի նշանակում, թե կրթական սահմանափակումները վերանում են․

«Այո՛, կկարողանան։ Կհաճախեն դպրոց, կավարտեն ուսումը, բայց դիպլոմ չեն ստանա։ Կստանան միայն վկայագիր, որ տվյալ աշակերտը սովորել է, առարկաներից այսինչ գնահատականներն է ստացել և ավարտել է դպրոցը, բայց ոչ պաշտոնական դիպլոմ»։

Այս սահմանափակումը հատկապես կարևոր է դառնում դպրոցն ավարտելուց հետո։ Վկայագիրը պաշտոնական դիպլոմ չէ, ու դրա հիմքով հնարավոր չէ Թուրքիայում դիմել բարձրագույն կրթություն ստանալու․

«Այդ վկայագրով հնարավոր չէ համալսարանի մուտքի քննությանը մասնակցել։ Թուրքիայում նրանց համար համալսարանական կրթության հնարավորություն չկա։ Հնարավոր է՝ Հայաստան գնան, համապատասխան քննություն հանձնեն և այնտեղ շարունակեն ուսումը, բայց Թուրքիայում՝ ոչ»։

Էստուկյանի գնահատմամբ՝ սա արդեն ոչ թե տեխնիկական կամ վարչական հարց է, այլ իրավունքների լուրջ խնդիր․

«Սա շատ լուրջ խնդիր է։ Սա մարդու իրավունքների խախտում է։ Կարևոր չէ՝ երեխան դպրոց կգնա, թե ոչ․ եթե նրան զրկում են պաշտոնական դիպլոմ ստանալու հնարավորությունից, խնդիրը մնում է»։

Այլ կերպ ասած՝ այսօր լուծված է երեխաների՝ դպրոց հաճախելու հարցը, բայց ոչ նրանց կրթությունը հաջորդ փուլ տեղափոխելու հնարավորությունը։