1100 վարորդ դուրս է մնալու «գծերից»
«Հրապարակը» գրում է. «Երեկ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 4-րդ նիստին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը վերջապես ներկայացրեց մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով ստեղծված Երևանի նոր տրանսպորտային ցանցի մոդելը: Դրանով, ինչպես հայտնի է, նախատեսվում է մոտ 3 անգամ կրճատել մայրաքաղաքի երթուղիները՝ 115-ից դարձնելով 42, իսկ տրանսպորտի միավորների քանակը կդառնա 939՝ գործող 2039-ի փոխարեն: 1100 վարորդ դուրս է մնալու «գծերից»: Նոր ցանցով, ինչպես հայտարարվեց, ավտոբուսները պետք է շահագործվեն առավոտյան 6:45-ից մինչև կեսգիշեր՝ 24:00-ն:
«Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանն ասում է, որ վարորդներն անհանգստացած են աշխատանքը կորցնելու հեռանկարից: Իսկ այս պրոցեսի հնարավորինս «անարյուն» ու անցնցում լինելու միակ ճանապարհը, նրա կարծիքով, մեծ ավտոբուսներ վարելու իրավունք ստանալու համար վարորդներին վերապատրաստելն է: Նշենք, որ այս ծրագիրը կառուցված է այն հաշվարկով, որ չլինի ուղեվարձի բարձրացում: Որքանով դա այդպես կլինի, ցույց կտա ժամանակը: Հրանտ Եղիազարյանը կասկածում է, որ դիզվառելիքի ակցիզի բարձրացման պայմաններում փոխադրման սակագինը կկարողանա տեղավորվել 100 դրամի մեջ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...