Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է: Եւ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774.6 մլն դոլար:
Նկատենք, որ այս գումարի զգալի մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 173.1 մլն դոլարը, որից միայն 4 մլրդ 893.4 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
Համեմատության համար նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Այլ կերպ ասած` մեկ տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 832.5 մլն դոլարով:
Փաստորեն, Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. այսրոպեական խնդիրները լուծելու համար նրա կառավարությունը եւս շարունակում է նորանոր գումարներ վերցնել` այն փակելու պարտականությունը թողնելով ՀՀ քաղաքացիների վրա:
Մեկ փաստ էլ. ՀՀ կառավարության պետական պարտքը գերազանցել է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով սահմանված ՀՆԱ 60 տոկոսի շեմը` հաշվի առնելով երկրի տնտեսական աճի ու ՀՆԱ-ի նախնական հաշվարկները: Հիմա իշխանությունները պետք է բացատրություն տան կատարվածի համար կամ էլ ՀՆԱ-ի մեծ աճ նկարեն` այս ամենը կոծկելու համար:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...