Որքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն է
Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի հնարավոր մատակարարման մասին լրագրողի հարցին։
«Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ կամ էներգիա ներկրելուն ու արտահանելուն, որքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն տարբեր աղբյուրներից էներգիա ու էներգակիրներ ներկրելու և արտահանելու համար, դա Հայաստանի օգուտն է։
Գազ ու նավթ ներկրելը, էլեկտրաէներգիա արտահանելը՝ էներգետիկ փոխանակությունը, առևտուրը, վաճառքն ու գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, չպետք է բացառություն լինեն երկկողմ առևտրից։ Մենք, օրինակ, էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որի սպառման ուղղությունները որոշ սեզոնների նույնիսկ փնտրում ենք։ Գիտեք, որ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրան և Վրաստան»,- ասաց Եղոյանը։
Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում պնդել էր, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում որոշել են էլեկտրահաղորդման սյուների տեղադրման հնարավոր վայրերը՝ շեշտելով, որ դա արվել է ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու ծրագրի նախապատրաստության շրջանակներում։ Նա նաև հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի փակվելու դեպքում Հայաստանը կարող է էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել, իսկ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան նախատեսվող էլեկտրահաղորդման գիծը կարող է էներգիայի լրացուցիչ աղբյուր դառնալ նաև Հայաստանի համար։
Օգոստոսի 10-ին հրապարակված ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երեք երկրներն աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։ Փաստաթղթում, սակայն, Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու առանձին պայմանավորվածություն չի հիշատակվում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո