Յակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարի
Ռուսաստանի Յակուտիայում մոլեգնող անտառային հրդեհների ընդգրկած մակերեսը հասել է գրեթե 1 միլիոն հեկտարի, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Օգոստոսի 11-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում գրանցված է 73 անտառային հրդեհ 11 շրջանում։ Կրակի ընդգրկած ընդհանուր մակերեսը հասել է 982 774,5 հեկտարի։ Ընդ որում, ակտիվ այրման մակերեսը կազմում է 1 474,2 հեկտար։ Անցած օրը գործող հրդեհների թիվը մնացել է նախկին մակարդակում. վերացվել է երկու օջախ, միաժամանակ բռնկվել է երկու նորը։ Ընդ որում, հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել է 13 535,5 հեկտարով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհների մարմանը և իրադրության մշտական վերահսկողությանը մասնակցում են 594 մարդ և 72 միավոր տեխնիկա։ Այս պահին բնակավայրերի և տնտեսական օբյեկտների համար սպառնալիք չկա, բնակավայրերում ծուխ չի արձանագրվել: Հաղորդվում է, որ հակահրդեհային պաշտպանության բոլոր կանխարգելիչ միջոցառումները կատարված են, բոլոր բնակավայրերը գտնվում են հրշեջ պահպանության ստորաբաժանումների պաշտպանության ներքո:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո