Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել
Կալիֆոռնիայի իրավապահ մարմինները Լոս Անջելեսի շրջանում զինված տղամարդու են ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի մերձակայքում՝ Սպիտակ տան ղեկավարի՝ այնտեղ այցից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ABC News-ը հաղորդում է, որ տղամարդը լուսանկարում և տեսանկարահանում էր Թրամփի գոլֆի ակումբը և հետևում անվտանգության ծառայության գործողություններին։
Տղամարդը 38-ամյա Ջանին Ջոն Թեյլն է Դաունիից, որը հետաքննության տակ է կողոպուտի գործով։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, սակայն այդ մասին հրապարակումներ են հայտնվել միայն օգոստոսի 4-ին։
Խուզարկության ընթացքում Թեյլի մոտ գտել են փամփուշտներով պահեստատուփ։ Նրա մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, իսկ տանը՝ վերափոխված գրոհային հրացան, երկու ռացիա, զրահաբաճկոն, ինչպես նաև մի քանի ծոցատետր՝ «անհանգստություն առաջացնող գրություններով»։
Թրամփն օգոստոսի 4-ին Վաշինգտոնից Լոս Անջելես է մեկնել Հանրապետական կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը մասնակցելու համար։
Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Թրամփը նշել է, որ ինքն այնպիսի նախագահ է, որի գործողությունները մեծ ազդեցություն ունեն։
ԱՄՆ ղեկավարը երեք անգամ դարձել է մահափորձերի թիրախ։ Առաջին երկու փորձերը տեղի են ունեցել 2024 թվականին՝ նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ. հուլիսին նրա վրա կրակել են Փենսիլվանիայի նահանգի Բաթլերի շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Երկու ամիս անց մեկ այլ չարագործ զենքով ձերբակալվել է Ֆլորիդայի Փալմ Բիչում Trump International Golf Club գոլֆի ակումբի մոտ, որտեղ գտնվում էր Թրամփը։ Երրորդ մահափորձը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 25-ին մայրաքաղաքի Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տանը հավատարմագրված Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որտեղ ներկա էր ԱՄՆ վարչակազմի ամբողջ վերնախավը:


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)