Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
2026 թվականի հուլիսի 1-3-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանի բնապահպանական առաջնահերթությունները, կայուն զարգացման օրակարգը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարական կլոր սեղանի շրջանակում Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախագահող երկրի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է կենտրոնանա արդեն ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման վրա։
Նա ներկայացրել է COP17 նախագահության հիմնական ուղղությունները՝ Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացումը, առաջին գլոբալ վերանայման հաջող անցկացումը, ինչպես նաև ներառական և գործնական համագործակցության խթանումը։
Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդման կարևորությանը՝ ներկայացնելով Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (NDC 3.0) և Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ որպես փոխկապակցված բնապահպանական քաղաքականության հիմք։ Մասնակիցներին նաև հրավեր է փոխանցվել մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք CBD COP17-ին։
Նախարարի տեղակալը հանդես է եկել նաև հատուկ ելույթով՝ նվիրված կլիմայական ինտեգրված գործողություններին և կապույտ ածխածնի էկոհամակարգերի նշանակությանը՝ կարևորելով բնահեն լուծումները, տարածաշրջանային համագործակցությունը և համակցված բնապահպանական քաղաքականությունները։
Այցի շրջանակում Արամ Մեյմարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ESCAP-ի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջաբանայի, Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպաանության գործակալության ղեկավար Շինա Անսարիի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի հետ։
Քննարկումների առանցքում եղել են բնապահպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը, Սևանա լճի պահպանությունը, Արաքս գետի մոնիթորինգը, կենսաբազմազանության պահպանությունը և COP17-ի շրջանակում համատեղ նախաձեռնությունները։
Նստաշրջանի ավարտին ընդունվել են «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ 2026 թվականի նախարարական հռչակագիրը» և «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն զարգացման նպատակով սիներգիաների խթանման 2026–2030 թվականների տարածաշրջանային գործողությունների ծրագիրը»։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ