Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր Անչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկան Հորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակ Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի ՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է Դոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա «Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ

Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի
Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։

Այնուհետև, հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը՝ դրանց հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:

Բացի այդ, Գ.Ծ.-ն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:

Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գ.Ծ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը), հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ գլխավոր վարչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորատային միջոցները:

Գ.Ծ.-ն և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։ Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում ու դրանց տնօրենների բնակարաններում: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է գործողությունը՝ Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում: Մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններին, ըստ Տոնոյանի՝ «Արարատցեմենտ»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են, դրանք կապարակնքվել են: Խուզարկություններն ավարտվել են նաև Օլիմպավանում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Դրանց գործունեությունը, Տոնոյանի խոսքով, ևս դադարեցվել է: «Մուլտի սթոուն» ընկերության տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության: 

Հիշեցնենք, նախորդ ամիս դատախազը առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ծառուկյանի նկատմամբ: