Մակրոնը ժամանել է Սիրիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Սպասվում է հանդիպում Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Ֆրանսիայի նախագահին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շայբանին։
«Այստեղ եմ՝ վերահաստատելու Ֆրանսիայի նվիրումը սիրիացի ժողովրդին, հանուն ինքնիշխան, իր բազմազանությամբ միասնական և իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող Սիրիայի: Եկեք միասին կայունության և խաղաղության նոր էջ բացենք», - X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը։
Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա՝ 2009 թվականից ի վեր։ Մակրոնը ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելում է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ