Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա «Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ Մակրոնը ժամանել է Սիրիա Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Դոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումները
Հայաստան

Հայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանը

Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների գործունեության արդյունքները, ներկայացնելով իրականացված ծրագրերը և նախանշելով առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։

Համաժողովը համախմբել էր պետական կառույցների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, միջազգային գործընկերների և ոլորտի մասնագետների՝ դառնալով տեղական ինքնակառավարման զարգացման շուրջ մասնագիտական քննարկումների կարևոր հարթակ։

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը կարևորել է միության դերակատարությունը՝ որպես համայնքների շահերը ներկայացնող և պետական քաղաքականությունների մշակման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցող կառույցի։ Նա ընդգծել է, որ Միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանը, ֆինանսական ինքնուրույնության բարձրացմանը, միջհամայնքային համագործակցության ընդլայնմանը և ժամանակակից կառավարման գործիքների ներդրմանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորել է համայնքների առանցքային դերակատարությունը երկրի համաչափ զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեության և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման գործում։ Նա ընդգծել է, որ համայնքների հզորացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է, իսկ համայնքների և պետական կառույցների միջև շարունակական ու կառուցողական համագործակցությունը հանդիսանում է իրականացվող բարեփոխումների հաջողության կարևոր նախապայմանը։

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը, ներկայացնելով վերջին վեց ամիսների գործունեության համապարփակ հաշվետվությունը, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի համայնքների միությունը շարունակել է իր գործունեությունը երեք հիմնական ռազմավարական ուղղություններով՝ ինստիտուցիոնալ հզորացում, համայնքների կարողությունների զարգացում և համայնքների շահերի պաշտպանություն՝ ազգային ու միջազգային մակարդակներում։

Վերջին ամիսների կարևորագույն ձեռքբերումներից մեկը Միության նոր գրասենյակի բացումն էր Բյուզանդ 1/3 հասցեում։ Նոր տարածքը նախատեսված է ոչ միայն կազմակերպության վարչական գործունեության համար, այլև որպես համայնքների ներկայացուցիչների, փորձագետների և միջազգային գործընկերների համագործակցության, վերապատրաստումների և մասնագիտական քննարկումների կենտրոն։

Հաշվետու ժամանակահատվածում էականորեն ընդլայնվել են նաև համայնքներին տրամադրվող մասնագիտական աջակցության գործիքները։ Միությունը ձևավորել է իրավաբանական խորհրդատվության, հանրային կապերի, հաղորդակցության, ճգնաժամային հաղորդակցության, օրենսդրական վերլուծությունների և հաղորդակցական ռազմավարությունների մշակման աջակցության համակարգեր։ Առաջին անգամ կազմակերպվել է նաև Հայաստանի համայնքների հանրային կապերի մասնագետների հանդիպումը՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական մասնագիտական ցանց և խթանել փորձի փոխանակումը։

Հայաստանի համայնքների միությունը վերջին ամիսներին ակտիվորեն զարգացրել է գործընկերային հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման ոլորտի առաջատար կառույցների հետ՝ համայնքներին հասանելի դարձնելով միջազգային լավագույն փորձը, նորարարական լուծումները և զարգացման ժամանակակից մոտեցումները։

Միությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը նաև օրենսդրական գործընթացներին՝ ներկայացնելով համայնքների դիրքորոշումները տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող կարևոր բարեփոխումների շուրջ։

Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանի համայնքների միության 2026–2031 թվականների ռազմավարության մշակման ընթացքը։ Նոր ռազմավարությունը նախատեսում է կենտրոնանալ համայնքների կարողությունների զարգացման, ֆինանսական ինքնուրույնության ամրապնդման, թվային լուծումների ներդրման, միջազգային համագործակցության ընդլայնման, համայնքային ծառայությունների որակի բարձրացման և կայուն զարգացման սկզբունքների ինտեգրման վրա։