Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը Անկարայում հուլիսի 7–8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Հայտարարությունն արվել է Կիևի վրա Ռուսաստանի վերջին լայնածավալ օդային հարձակումից հետո։
«Անցյալ շաբաթ մենք տրամադրել ենք առաջին 4 միլիարդ եվրոն մեր 90 միլիարդ եվրո վարկից՝ առաջադեմ անօդաչու տեխնոլոգիաներով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Շուտով ավելին է լինելու։
Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք առաջիկա օրերին համաձայնեցնելու պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը, մինչև Ռուսաստանը դադարեցնի արյունահեղությունը», - X-ի իր էջում գրել է նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով