Եթե միջնորդները ԼՂ-ում մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնեն՝ դա տարվա ամենամեծ ձեռքբերումը կլինի. Փոլ Գոբլ
«Հունվարի երկրորդ կեսին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն էական առաջընթաց չի մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «168 ժամի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ռուս և արևմտյան փորձագետները:
«Ամենայն հավանականությամբ, հանդիպումը որևէ բեկմամբ չի ավարտվի: Բեկման համար նախադրյալներ չկան: Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ՝ ավելին սպասելն անիմաստ է»,- ասել է ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս ինտենսիվ կերպով չեն զբաղվում ղարաբաղյան հակամարտությամբ, հենց այդ պատճառով էլ հակամարտությունը չի կարգավորվում, և սահմանին զոհեր են գրանցվում:
Սկակովի խոսքով, ոչ հաջորդ հանդիպումից, ոչ էլ ընդհանրապես նախարարական ձևաչափով հանդիպումներից չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ:
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի հակամարտություն է, որը չի կարող կարգավորվել կամ բեկվել մեկ նախարարական հանդիպմամբ այն դեպքում, երբ նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են անտեսվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...