Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026 Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՍահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մամուլ

Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել, հիմա պետք է լրացնեն. ահազանգում է ծնողը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր:

Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր. «Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու շատ անօրինական քայլեր: Իրեն հեռացրեցին, նոր տնօրենը արգելեց դրամահավաքները, բայց ուսուցչի տոնին, երբ շնորհավորեցին, ընդունեց: Մեր պարտեզում շնորհավորելու համար ֆիքսված թվեր կան, օրինակ դաստիարակ՝ 35 000, դայակ՝ 25 000: Ամանորին խմբում հավաքվել էր 30 000 դրամ: Կիսեցինք երկու մասի, տվեցինք, բայց դաստիարակը նեղվել էր 15 000 ողորմելի թվից ու չվերցրեց՝ ասելով՝ ոնց որ մյուս խմբերում, այնպես էլ ինձ: Հիմա դիմացը Մարտի 8 է, ու մեր կոմիտեն (ծնողական խորհրդի նախագահը-խմբ.) ասում է՝ 50 000՝ դաստիարակ՝ Նոր տարին էլ հետը, 40 000 դայակ՝ ծնունդ ու Մարտի 8, + տնօրեն, մանկավարժ, բուժքույր, երգ, ֆիզկ.: Ու ասում է դրվածքը դա է, ոնց մյուս խմբերում, այնպես էլ մենք: Ասածս այն է՝ ոնց անենք, որ էդ դրվածքը չլինի»:

Ծնողը նաեւ նկատել էր, որ տարվա մեջ մի քանի տոն ու առիթ է լինում, իսկ դա նշանակում է, որ իրենց ուսերին բավական մեծ ֆինանսական բեռ է ընկնում:

Այսօր մանկապարտեզում հրավիրված ժողովի ժամանակ կրտսեր խմբի ծնողները ու հատկապես ծնողական խորհրդի նախագահ Անժելա Սարգսյանը պնդում էր, որ գումարը հավաքելիս որեւէ պարտադրանք չի եղել, եւ իրենք ընդամենը ցանկացել են շնորհակալ լինել՝ երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Գումարը, սակայն, չի ընդունվել, ու հետեւաբար քննարկելու պատճառ էլ չկա: Ծնողները հերքում էին, թե փողով ծրարը մերժելու պատճառը պարունակությունը քիչ լինելն է:

Ծրարը փորձել են դաստիարակին փոխանցել դեկտեմբերի 27-ին՝ «Դիմակահանդեսի» օրը: «Արդեն շատ խառնաշփոթ վիճակ էր, ինքն էլ շատ բարկացած, ու մենք էլ առիթը օգտագործելով, որ խառնաշփոթ է, ծրարը թողեցինք, դուրս եկանք: Դրանից հետո, երբ որ իմ տարած անձնական զարդարանքները վերադարձրեց, ծրարը նորից մեջն էր դրած»,- մանրամասնեց Անժելա Սարգսյանը:

Չընդունված գումարը, սակայն, նա դեռ չի վերադարձրել ծնողներին: Մեր զրուցակիցը պարզաբանեց, թե նախ իր երեխան արձակուրդից հետո առաջին օրն է մանկապարտեզ հաճախել, եւ հետո ինքը պարբերաբար մյուս ծնողներից հետաքրքրվել է, թե ինչպես վարվի այդ գումարի հետ: Որոշվել է դեռ պահել, իսկ հետագայում հնարավոր է փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» կայքին:

Ժողովի ժամանակ չհերքվեց, որ ծնողները գալիք Մարտի 8-ի համար եւս մտադիր են փող հավաքել: Բայց եթե մանկապարտեզում դա սկզբունքորեն մերժվում է, ուրեմն ինչու նորից նման քայլի գնալ: Անժելա Սարգսյանը մեր այս հարցին պատասխանելով՝ ասաց, թե այս անգամ ցանկանում են որեւէ նվեր գնել: «Հաճելի է, ամեն դեպքում, երբ որ տոնին դիմացինիդ շնորհավորում ես՝ լինի մտերիմ, դաստիարակ, թե հարազատ ինչ-որ մեկը»,- արձանագրեց նա:

Տնօրեն Նառա Պետրոսյանը ժողովից հետո մեր զրույցում ասաց, թե ինքը միայն ուրբաթ օրն է իմացել այս պատմության մասին, երբ այն արդեն հանրային արձագանք էր ստացել. «Պարտադիր դրամահավաքություն չի եղել: Իմ աշխատելու առաջին իսկ օրվանից ես դա խիստ դրել եմ: Ես տեղյակ չեմ եղել, որ ծնողները հավաքել են: Ես իմացել եմ, երբ որ ուրբաթ օրը դա արձագանք է ստացել»:

Հարցին, թե եթե անգամ պարտադրանք չի եղել, երեւույթը նորմա՞լ է, երբ տվյալ դեպքում կրտսեր խմբի ծնողները գումար են հավաքում եւ ծրարով փոխանցում դաստիարակին, թե՛ տնօրենը եւ թե՛ նրա աշխատասենյակում գտնվող դաստիարակը բացասական պատասխան տվեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում