Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման, կառավարման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով: Այս մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ արտահերթ նիստում՝ քննարկման ներկայացնելով ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականին: Նախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնության հիմնադիր անդամ է, որին հետագայում միացել են այլ երկրներ՝ բացի հիմնադիր անդամներից:
Դաշինքը համագործակցության հարթակ է, որի նպատակն է աջակցել մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունների զարգացմանը, խթանել ժողովուրդների միջև կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հունվարի 22-ին վավերացրել է դաշինքի կանոնադրության սկզբնական տարբերակը: Կազմակերպության խորհրդի 2-րդ նիստի ընթացքում հաստատվել է կազմակերպության կանոնադրության փոփոխությունը, ըստ որի՝ փոփոխման է ենթարկվել կառույցի կարգավիճակը՝ վերածվելով միջազգային միջկառավարական կազմակերպության: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերահաստատելու Հայաստանի` դաշինքին անդամակցությունը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ նախարարությունը դաշինքին ներկայացրել է դրամաշնորհային հայտեր, և Հայաստանն արդեն ստացել է շուրջ 32 մլն դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում ու պահպանում» ծրագրի իրականացման համար:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ