Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը, որով ամրագրվել է տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար կրթությունը շարունակելու իրավական հնարավորությունը՝ կրթության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։
Օրենքով սահմանվում է, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու սահմանափակումները կարող են չտարածվել այն դեպքերի վրա, երբ դա անհրաժեշտ է կրթության շարունակականությունն ապահովելու և հեռավար (դիստանցիոն) կրթական ծրագրերով ուսումը շարունակելու նպատակով։
«Այս իրավական կարգավորումը թույլ է տալիս համաչափորեն հավասարակշռել քրեական դատավարության նպատակները և անձի կրթության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը։
Հիշյալ խնդրին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս, այդ թվում` տարեկան հաղորդումների շրջանակներում՝ արձանագրելով, որ տնային կալանքի պայմաններում գտնվող անձինք չպետք է զրկվեն կրթությունը շարունակելու իրական հնարավորությունից և կարևորելով այդ ուղղությամբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը։
Մարդու իրավունքների պաշտպանը ընդունված օրենսդրական փոփոխությունը դիտարկում է որպես կարևոր առաջընթաց` թե´ ՄԻՊ առաջարկները պետության կողմից կատարելու, թե´ քննարկվող հարցի կարգավորման տեսանկյունից` առանցքային համարելով դրա լիարժեք, արդյունավետ և հետևողական կիրառումը պրակտիկայում»,- ասվում է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակել...
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Պրոբացիայի ծառայության նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ