Ծեծկռտուք Արմավիրի մարզում. հրազենային վնասվածքով 29-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունվարի 14-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «մեջքի ծակծկված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և Ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավոր քաղաքացին Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արմենակ Միքայելյանն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող տեղեկություններ հայտնել, քանի որ գտնվում է հիվանդասենյակում։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իրենց գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 19-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Արշակ Արզումանյանի և վիրավորի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած «ՄՌ-155» տիպի, 12 տ/չ, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Ա. Միքայելյանի ուղղությամբ, ով էլ թիկնային հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում Ա. Արզումանյանի կողմից վարվող Opel Astra մակնիշի 31 CC 888 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը Ա. Արզումանյանի ընկերը՝ համագյուղացի, 45-ամյա Գառնիկ Ահարոնյանը ներկայացրել է Ոստիկանության Արմավիրի բաժին։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
Հաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը