Անեկդոտ Սիսիանի քննչական բաժնից
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Սիսիանի տեղամասից կատարված գողությունը. առաջադրվել է մեղադրանք:
Այն, որ գողությունը բացահայտվել է, շատ լավ է, գովելի է նաեւ, որ առաջադրվել է մեղադրանք, բայց ծանոթանալով Սիսիանի քննչական բաժնի տարածած հաղորդագրությանը, մի շարք հարցեր են առաջացել:
Ահա թե ինչ են հայտնում սիսիանցի քննիչները.
«Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեղամասից հափշտակությունը կատարել է Սիսիան քաղաքի բնակիչը՝ ծնված 1977թ., հունվարի 5-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում»:
Ըստ այս հաղորդագրության, ստացվում է, որ Սիսիանում բնակվում է ընդամենը մեկ հոգի: Ինչո՞ւ: Հաղորդագրությունում շատ պարզ նշված է՝ հափշտակությունը կատարել է Սիսիան քաղաքի բնակիչը: Եթե չի նշվում նրա անունը, գոնե անվան առաջին տառերը, նշանակում է, որ Սիսիանում ընդամենը մեկ հոգի է ապրում, որն էլ կատարել է գողությունը:
Ավելին, սիսիանցի քննիչները հարկ են համարել մանրամասնորեն նշել, թե երբ է ծնվել հափշտակություն կատարողը, ընդ որում, նշելով ծնվելու ճիշտ ժամը. «... հափշտակությունը կատարել է Սիսիան քաղաքի բնակիչը՝ ծնված 1977թ., հունվարի 5-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում»:
Top-News.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...